16.04.2026
Արթուր Վանեցյանն Արցախում էր
24.12.2018
Արթուր Վանեցյանն Արցախում էր

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այս մասին հայտնում են ԱԱԾ պաշտոնական կայքից: Այցի շրջանակում տնօրենը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց նաև ԱՀ ԱԱԾ մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական տոնի առթիվ տնօրեն Վանեցյանը պարգևներ հանձնեց ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների: