20.04.2025
ՀՀ վարչապետը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան
prev Նախորդ նորություն

Աշոտ Արսենյանի որդուն զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել, հայտնում է hetq.am-ը:


Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:


Նշվում է, որ Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:


Նշվում է, որ Արսենյանի եկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:

Շուրջ 2մլն դոլարի ներդրուման պատրանք ստեղծվել. նպատակն այլ է եղել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար