ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. - ՀՀ փոխվարչապետեր- Վարչապետի աշխատակազմի ղեկավար- ԱԱԽ քարտուղար- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ- Աշխատակազմի վարչության պետեր- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր- Վարչապետի խորհրդականներ- Վարչապետի որոշ օգնականներ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. - Երկու փոխվարչապետերը- ԱԱԽ քարտուղարըԵվ վերջԻնքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»։