25.11.2024
Կասկածից վեր է՝ ՀՀ-ից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից հայկական զորքերը դուրս բերելու մասին կեղծ նամակը. ե՞րբ է այն սկսել շրջանառվել

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» ծրագիրն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հասցեագրված կեղծ նամակին, որում, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից:


Նշելով, որ նամակի թվային պատճենը կեղծ է, «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մանրամասնել է․ ֊ «Կեղծ լուսանկարը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 24-ին՝ ֆրանսկիական բլոգային հարթակում՝ կեղծ օգտատիրոջ կողմից։ Այնուհետև՝ հունիսի 26-ին, այն հրապարակվում է ադրբեջանական bakililar ֆորումում՝ կրկին կեղծ օգտատիրոջ կողմից, և ակտիվ քննարկման առարկա դառնում։ Որոշ օգտատերեր նույնիսկ սկսեցին տոնել «Արցախի վերադարձը»։


Հունիսի 28-ից կեղծիքը լայն տարածում է սկսում գտնել ռուսական մի շարք ֆորումներում և քիչ հայտնի կայքերում։ Որպես հեղինակ այստեղ ներկայանում է Արթուր Գրիգորյան անունով կեղծ օգտատերը։


Լուսանկարի կեղծ լինելու փաստի մասին կարելի է կռահել մի շարք դրվագներով․ կնիքի բացակայություն, նամակի համարակալման բացակայություն, Հանրապետության զինանշանի դիրքը և ձևը, ինչպես նաև մի շարք բովանդակային սխալներ»:


Նշենք, որ ավելի վաղ կեղծ տեղեկատվության մասին Telegram-ի իր ալիքում հայտնել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: - «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում», - մասնավորապես, գրել է փորձագետը: - «Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ», - նաև գրել է Մարտիրոսյանը: