Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բերլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին այսօր հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը: Նա նշել է, որ ի պատիվ հյուրի տրվելիք ճաշի ընթացքում տեղի կունենան երկու երկրների առաջնորդների բանակցությունները, որից հետո նախատեսվում է ասուլիս: Հիշեցնենք, Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին այցելեց Երևան՝ տարածաշրջանային ուղևորության շրջանակում: