24.04.2026
Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն
21.01.2019
Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։ «Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Այս պահի դրությամբ համաձայնագիրը վավերացրել են հետևյալ պետությունները․ Էստոնիա (22/01/2018)Հայաստան (26/04/2018)Լատվիա (30/05/2018)Լիտվա (19/07/2018)Բուլղարիա (24/07/2018)Դանիա (19/09/2018)Լյուքսեմբուրգ (21/08/2018)Լեհաստան (27/09/2018)Մալթա (06/11/2018)Բրիտանիա (18/01/2019) Առայժմ չի վավերացրել 19 պետություն, ինչպես նաև ինքը՝ Եվրամիությունը, ու Եվրոպական հանձնաժողովը։