Ցանկալի կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը գային համաձայնության, որով Լեռնային Ղարաբաղը հնարավորություն կստանար միավորվել Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը՝ «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, նախկին ԽՍՀՄ սահմանները շատ արագ վերածվեցին միջազգային սահմանների՝ առանց որևէ վերլուծության ու հատուկ իմաստավորման: «Ես կարծում եմ, կողմերը պետք է գան այդ համաձայնության, որով Արցախը կմիավորվի Հայաստանի հետ»,- ասել է Լը Պենը: