ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու հարց է առաջ քաշել Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ոչ ֆորմալ հանդիպման վերաբերյալ: "Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման կատարումը", - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։ Այս հացադրումները ՀՀԿ-ականները հնչեցնում են այն պահից, երբ անցյալ տարի Փաշինյանն ու Ալիեւը ոչ ֆորմալ հանդիպում ունեցան Դուշամբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ: Այդ հանդիպման արդյունքում ռազմաճակատում լարվածությունն էականորեն թուլացավ եւ կողմերի միջեւ հաստատվեց օպերատիվ ուղիղ կապ: ՀՀԿ-ականները կասկածում են, որ Փաշինյանը կարող է շեղված լինել նախկինում, այն է՝ 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ ձեռք բերված պյամանավորվածություններից: Դրանք են, շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացումը, հատուկ ֆիքսող սարքերի տեղակայումը եւ զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումը: Ադրբեջանն այնուհետեւ հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք նպաստելու են ստատուս քվոյի ամրապնդմանը: