4.05.2026
Բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը
26.01.2019
Բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը

«Նուբարաշեն» ՔՀԿ-ում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Նա ՀՔԾ կողմից կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին: Չվստահելով իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, և համարելով, որ ի սկզբանե տարվում է ուղղորդված քննություն, Եղիազարյանը դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և հացադուլ էր հայտարարել, ներկայացնելով կոնկրետ պահանջներ: Դրանցից և ոչ մեկը այդպես էլ չկատարվեց: Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացման մասին փաստաբանական խումբը հաճախ էր բարձրաձայնում: Եղիազարյանը հացադուլը դադարեցրեց 44-րդ օրը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժկետ: Ավելի վաղ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Մհեր Եղիազարյանը ընդամենը 50 տարեկան էր: