26.11.2024
Մեկ կիսամյակում 136.6 մլրդ դրամով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել. ՊԵԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Ամուլսարի հանքի համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:


Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՔԿ-ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:


«Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:


Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ», - ասված է նրա գրառման մեջ: