26.11.2024
Հայաստանն ու Իսրայելն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ
prev Նախորդ նորություն

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է հանձնվել (տեսանյութ)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի աբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։


Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, ինքնաձիգի 25 փամփշտատուփերը, 5․45 մմ տրամաչափի 700-ից ավելի փամփուշտները փաթեթավորվել ու կնիքվել են՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկվելու համար։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։


Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: