26.11.2024
Էթիկայի հանձնաժողովը Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իսրայելն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):


Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:


Դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար:


Անդրադարձ է կատարվել հայ-իսրայելական կապերի զարգացմանը մասնավորապես նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանն ասել է, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի սակավ բնական ռեսուրսներ, և երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարության ու բարձր տեխնոլոգիաների հանգույց է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, ուստի երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն: