26.11.2024
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է հանձնվել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն, որի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է, հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։


Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, տրամադրել պահանջվող տեղեկությունները։


2019թ.-ի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։


«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Հակոբյանը նշել է, որ իրենց պահանջը ԱԱԾ–ն մերժել է՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկությունը ծառայողական և պետական գաղտնիք է պարունակում։


Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ՝ հուլիսի 8–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։