23.04.2025
Սերժ Սարգսյանը կհրավիրվի ԱԺ՝ 2016 թվականի արցախյան դեպքերով
prev Նախորդ նորություն

Դոնալդ Տուսկը ժամանել է Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 9-ի երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:


Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսված է նաև մամուլի ասուլիս:


Տուսկը Երեւանում է տարածաշրջանային այցով: Երեկ նա Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաև դեմ առ դեմ ձևաչափով:


Դոնալդ Տուսկը վաղը Երևանից կուղևորվի Բաթումի:


Հինգշաբթի օրը բաթումիում մեկնարկելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը. մամուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան