11.06.2025
Զոհրաբ Մնացականյանն ու Սոֆիո Կացարավան քննարկել են հայ-վրացական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Հերթական կրակոցները Երևանում. «Սուրմալու» տոնավաճառի փայատերը տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։


Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաեւ՝ ով կամ ովքեր եւ որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։


 


 

Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը