Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 20-ը` շաբաթ օրը: Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները և դպրոցներում տեղակայվելու են տեղամասեր, աշխատանքային օրը որոշվեց սահմանել մայիսի 20-ը: