Ֆրանսիացի երեխաները, ի պատիվ Ազնավուրի, նոր ձեւով են կատարել Pour toi Arménie երգը
12.07.2019
Վերջերս Ֆրանսիայում ձևավորված G5 (Gipsy Five) մանկական խումբը երաժշտական Օլիմպոս է մտել Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգի փոփոխված տարբերակով։
Երեխաներն այդպես են որոշել հարգել են մեծ շանսոնյեի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նրա պատմական հայրենիքին։ Երգի պրեմիերան կայացել է հուլիսի 5–ին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկը՝ հղում անելով Melody.tv–ն։
Նշվում է, որ երգի վաճառքից ստացված շահույթի մի մասը կփոխանցվի Ազնավուրի հիմնադրամին։ Տվյալ պահին բանակցություններ են վարում հեղինակային իրավունքի տերերի հետ, այդ թվում` շանսոնյեի որդի Նիկոլյա Ազնավուրի, որպեսզի ձայնագրեն Comme ils disent ալբոմը։
G5–ը հավաքել է 10-15 տարեկան հինգ երեխա։ Նրանք հայտնի երաժշտական հեռուստաշոուների մասնակիցներ են։
«Քեզ համար, Հայաստան» (ֆր.՝ Pour toi Arménie) երգը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։
Առաջին անգամ հնչել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» մրցանակի։