25.11.2024
Պյոտր Սվիտալսկին հեռանում է. հայտնի է, ով նրան կփոխարինի
prev Նախորդ նորություն

Մասիվցի Անդիկի սպանության գործով «օրենքով գողեր» են բերման ենթարկվել

«Օրենքով գող» մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով Հայաստանում գտնվող «օրենքով գողեր» են բերման ենթարկվել, հայտնում է «ՀԺ»-ն:


ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը մշտապես նմանատիպ օպերատիվ աշխատանքներ իրականացնում է, որոնց մեծ մասը հրապարակման ենթակա չէ:


Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ կրակում Նոր Նորքի իր տան բակի տաղավարում գտնվող Անդրանիկ Հարությունյանի ուղղությամբ:


Դեպքի պահին Անդրանիկ Հարությունյանի հետ եւս 3 անձ է եղել: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:


Նշենք, որ մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը եւ հայտնաբերել սպանությունը կատարողին։