22.04.2025
Հայաստանը կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են. վթար էներգետիկ համակարգում

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։


Նշենք, որ այս րոպեներին Երևանի մետրոյից մարդկանց տարհանում են:  



Վերջին անգամ Հայաստամում ամսշտաբային հոսանքազրկում է տեղի ունեցել 2013 թ-ին: Այդ ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու մայրաքաղաքում Երևանում մասշտաբային հոսանքազրկում է եղել:


Պատճառն այն էր, որ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են. Երևանի մետրոպոլիտեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան