26.11.2024
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը. մամուլ
prev Նախորդ նորություն

Հայտնի են ԲԴԽ դատավոր անդամների թեկնածուների անունները. 77 դիմում է ներկայացվել

Բարձրագույն դատական խորհրդից մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:


Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:


Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն.