25.11.2024
Հայտնի են ԲԴԽ դատավոր անդամների թեկնածուների անունները. 77 դիմում է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Ազգային ժողովը կողմ քվեարկեց ՀՀ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասով  համապատասխան վարչական պաշտոն ստեղծելուն և նրան աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար:


Նշենք, որ փաթեթով կարգավորվելու են գրասենյակի և ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հիշեցնենք, մինչ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանն ունեցել է ներկայացուցիչ, որը արդարադատության նախարարության ենթակայությամբ է եղել։


Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի խոսքով, որոշ պատգամավորներ մտավախություն ունեին այդ պաշտոնում 25 տարեկան անձին նշանակելու առնչությամբ և ըստ այդմ, փոփոխություն է արվել, համաձայն որի այդ պաշտոնում օրենքով թույլատրվելու է նշանակել 30 և ավելի տարեկան անձին և նրան ներկայացնել 5 տարվա մասնագիտական պահանջ։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «հոդաբաշխ բացատրություն» չի ներկայացվել, թե ինչու է կառավարությունը նման առաջարկությամբ հանդես գալիս։ Նա անգամ նյարդայնացավ.


«Ես այլ առաջարկություն ունեմ՝ եկեք ԴԱՀԿ-ն հանենք արդարադատության նախարարության կազմից, մտցնենք վարչապետի աշխատակազմ, քրեակատարողական ծառայությունը առաջարկում եմ հանել արդարադատության նախարարությունից, մտցնել վարչապետի աշխատակազմ։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություններ անել, գլխավոր դատախազությունը լուծարել, մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն՝ վարչապետի աշխատակազմի մեջ։ Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, որ չգան խորհրդարան և լինի խորհրդարան ու վարչապետ։ Կամ էլ ցրենք խորհդարանը, լինի միայն վարչապետ», - հեգնեց Մարուքյանը։