21.04.2025
Կաշառք է վերցրել. ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի
prev Նախորդ նորություն

Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է ՀՀ-ում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ

Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման շարունակությամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինը:


«Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է: Մենք կաշխատենք ֆինանսական հաստատությունների հետ, որոնք զբաղվում են փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ», - ասաց նա:


Նա նաև նշել է, որ հունիսի 28-ին բանկը Կոնվերս Բանկի հետ կնքել է 6 մլն դոլարով փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համաձայնագիր: «Սա բանկի կապիտալի մուտք չէ, այլ բանկի ֆինանսավորում», - նշել է նա:

Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների հետ բախում է եղել. 6 քաղաքացի է տարվել ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան