Ի՞նչ անել, որպեսզի Հայաստանի ճանապարհները դառնան անվտանգ
Հետևություններ պետք է արվեն: Ես միշտ էլ ասել էեմ, որ մարդատար տրանսպորտային միջոցները պետք է անպայման ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործեն հենց առաջին պահին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյաննը՝ անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:
«Խնդիր կա, թե ինչ վառելիք պետք է օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները: Ավելի ճիշտ կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները որպես վառելիք դիզելն օգտագործեն, ոչ թե գազը, որը ոչ մի բռնկում չի առաջացնի: Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասաել է նախարար Ցոլակյանը:
Հիշեցնենք, հուլիսի 6-ին Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: ՃՏՊ հետևանքով զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավորվել: