19.04.2025
ՀՀ-ում Վրաստանի օրինակով սկսելու են «փակել» «օրենքով գողերին». նոր նախագիծ է պատրաստվում
prev Նախորդ նորություն

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։


Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար