24.11.2024
Ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Սինգապուրը բանակցում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ

Հուլիսի 1-ից Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։


Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:


Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը: