Օգոստոսի 1-ին, Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։