20.06.2026
ՀԱՊԿ-ում կներդրվի նոր համակարգ, բայց ՀՀ ներքաղաքական տեղեկատվություն չի փոխանցվի. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Լարված իրավիճակ. ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը

Այսօր Թբիլիսիում պետք է շարունակվեր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, սակայն վրացի մի խումբ պատգամավորներ խաթարել  են նիստի աշխատանքը՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքին, որ դրան ներկա է նաև Ռուսաստանի պատվիրակությունը:


Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Ինչպես պարզաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ տարաբնույթ շահարկումներից զերծ մնալու համար, քանի որ երկու կողմում էլ Հայաստանի բարեկամ և դաշնակից պետություններ են:


Այս րոպեներին վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Ինչպես Թբիլիսիից հայտնում է պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։



 


 

Թեղուտի հանքավայրում աշխատանքները սկսվել են. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն