24.11.2024
ԱԺ-ն կողմ քվեարկեց 2018 թվականի պետբյուջեի կատարողականին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում կներդրվի նոր համակարգ, բայց ՀՀ ներքաղաքական տեղեկատվություն չի փոխանցվի. ԱԱԾ

Հայաստանի խորհրդարանն այսօր սկսեց քննարկել Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը: Այն ԱԺ-ին ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ընդ որում այս փաստն արդեն իսկ ուշագրավ է՝ երկար տարիներ ԱԺ-ում ԱԱԾ տնօրենին ելույթ ունենալիս չենք տեսել:  


Համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակումը, կադրերի պատրաստումը։


ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։ Վանեցյանը պարզաբանեց՝ կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև.


«Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու: Համաձայնագիրն ուղղված է պարզապես դյուրացնելու ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը», - ասաց Հայաստանի ԱԱԾ տնօրենը:  


Վանեցյանը կարևորեց համաձայնագիրը, որը թեև պետական բյուջեի միջոցներ է պահանջելու ներդրման համար, բայց թե որքան՝ նա չհրապարակեց.


«Գումարի չափը հրապարակման ենթակա չէ՝ դա պետական գաղտնիք է»,- հայտարարեց նա: