8.06.2025
Լարված իրավիճակ. ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Թեղուտի հանքավայրում աշխատանքները սկսվել են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով այսօր Ազգային Ժողովում հայտարարեց, որ Թեղուտի հանքավայրում աշխատանքները վերսկսվել են:  


Անդրադառնալով ԱԺ պատգամավորների կողմից հնչած որոշ թվերի, նա հայտարարեց, որ դրանք թյուրիմացության արդյունք են:


«Օրինակ, խոսվում է արտահանման ծավալների անկման մասին: Պարոն Մելքումյանը խոսեց հունվարը՝ հունվարի նկատմամբ, փետրվարը՝ փետրվարի նկատմամբ: Նախ, մենք գիտենք, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին արտահանման կարևորագույն տողերից մեկը եղել է Թեղուտի հանքավայրը, որը հունվարին փակվել է: Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- հայտարարեց վարչապետը:


 

Հայկական նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին