Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գաղտնալսման երկրորդ մասը: «Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)»,- գրել է նա: Այս անգամ գաղտնալսման թիրախում է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը: Կա հատված նաև Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցից, որի ժամանակ քննարկվում է, թե քանի միլիոն գրավով կարելի է ազատել Յուրի Խաչատուրովին: