20.04.2025
ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Մեր ձեռքը չի դողա նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչություն. վարչապետ

Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ- ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, նրանց, ովքեր նվիրվել են Հայրենիքի սահմանների պաշտպանությանը ու նրանց ընտանիքների անդամներին, որոնք սատար են կանգնել սահման մեկնող ոստիկաններին: Այս մասին Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  


«Ոստիկանության զորքերին Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը ներգրավելու որոշումը արտահայտում է մեր պատկերացումները ինչպես արտաքին, այնպես ներքին անվտանգության վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանության գործում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական: «Հայաստանի ներքին անվտանգության պատկերացումը նույնպես կապված է այս գաղափարի հետ, որովհետև ոստիկանության զորքերը կոչված են կանխելու երկրի ներսում բռնության որևէ դրսևորում: ՀՀ-ն պետք է ունենա բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու»,- նշեց նա:


Վարչապետի խոսքով, սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու իրենց ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն:


«Ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ նույն պատկերացումն ունեն նաև Արցախի սահմանների պաշտպանության առումով:


Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն, բայց եթե կլինեն ուժեր, որ այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը:


«Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


 


 

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ Կոնգրես բանաձև է ներկայացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար