Քննարկում ենք ռուս գործընկերների հետ մերձեցման երեկո կազմակերպելու հարցը. Ռուբինյան
Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։
Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։
Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- գրել է նա:
Հիշեցնենք, Հայաստանի պատվիրակությունից Ռուբինյանը միակն էր, որ նախօրեին ԵԽԽՎ ՌԴ պատվիրակության վերադարձի քվեարկության ժամանակ դեմ էր քվեարկել: Ավելի ուշ, սակայն, նա VERELQ-ին ասաց, որ տեխնիկական խնդիր է եղել և այդ մասին հայտնել են քարտուղարությանը: