ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաջին նշանակումն է կատարել։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար», - ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1988թ. Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։ 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։