24.12.2024
Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ է Ադրբեջանից. Աշոտյան
30.06.2017
Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ է Ադրբեջանից. Աշոտյան

Ադրբեջանը դեռ բանակցում է ԵՄ հետ իր նոր լեգալ ձևաչափով համագործակցության համար, իսկ Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում Ադրբեջանից մեկ քայլ առաջ է. ունենք նախաստորագրված համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր՝ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից»,- նշել է նա: Աշոտյանը ճիշտ չի համարում այն զուգահեռները, որ տարվում են նախորդ համաձայնագրի չստորագրվելու հետ, քանզի 2013-ի համաձայնագիրը, նրա խոսքով, նախաստորագրված չէր: «Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արևելյան գործընկերության տարածքում ՌԴ-ի հետ փոխգործակցության առումով», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է։