21.04.2025
Անօդաչուները հեռու պահել ինքնաթիռներից. քաղավիացիան զգուշացնում է
prev Նախորդ նորություն

Քննարկել են դատաիրավական ոլորտների օրակարգը. նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները:


Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումն ու էլեկտրոնային արդարադատության ներդրումը:


Դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ կառավարության՝ Հայաստանին ուղղված շարունակական աջակցության պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման հարցերում:


 

Քննարկել են մի շարք հարցեր. Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան