21.04.2025
ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ պաշտոնյաներն այցելել են մի շարք զորամասեր
prev Նախորդ նորություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով. կառավարություն

2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:


Այդ ամենի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝


✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը
✔️Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը
✔️2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները

✔️Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար
✔️Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար

✔️3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար:


 

ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2020-ին կարող է կազմել 85 մլն դոլար. Հայ դատի հանձնախումբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար