4.07.2025
Փաշինյանի գլխավոր նպատակն է չհիասթափեցնել բազմաթիվ սպասելիքներ ունեցող հասարակությանը
08.05.2018
Փաշինյանի գլխավոր նպատակն է չհիասթափեցնել բազմաթիվ սպասելիքներ ունեցող հասարակությանը

ՀՀ քաղաքացիները հասան իրենց նպատակին` Սերժ Սարգսյանը հրաժարակն տվեց, իսկ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Այժմ նրան սպասում է ծանր աշխատանք։ Փաշինյանի գլխավոր խնդիրն է`չհիասթափեցնել բազմաթիվ սպասելիքներ ունեցող հասարակությանը։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը։Նա նշել է, որ վարչապետն ունի կարճ լիազորությունն` նա պետք է Հայաստանը պատրաստի ընտրություններին ու ապահովի այդ ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարությունը։Ըստ նրա, նոր ընտրությունների արդյունքներով հաղթած կուսակցությունը կնշանակի վարչապետ ու հասարակության մոտ բոլոր հարցերը կստանան իրենց վերջնական պատասխանը։Նա հավելել է, որ եթե Փաշինյանին հաջողվի անցնակցնել թափանցիկ ընտրություններ, ապա կեցցե նա` այլ թիրախներ այս կառավարությունը չունի։