18.02.2026
Ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը. Ռոբերտ Քոչարյանն՝ իր անելիքների մասին
prev Նախորդ նորություն

Աղբահանության ճգնաժամը․ «Սանիթեք»-ը փոշմանել է եւ Երեւանում կանցկացնի մամուլի ասուլիսը

«Սանիթեք» ընկերությունը փոշմանել է եւ Թբիլիսիում կայանալիք ասուլիսը տեղափոխել Երեւան: Այս առնչությամբ, ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է.


«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին եւ թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը:


«Սանիթեք» ընկերության համար ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարեւոր հետեւյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր եւ ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:


Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների եւ Երեւան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից եւ վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երեւանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:


Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից եւ չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»:

Ինտիմ տեսագրությունը չհրապարակելու համար բարձրաստիճան պաշտոնյային շանտաժի են ենթարկել
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան