Ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակը կազմել է աշխարհի ամենաէժան երկրների վարկանիշը: Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցնում 115 երկրի շարքում:Վարկանիշը գլխավորում է Հնդկաստանը, որին հաջորդում են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թունիսը, Զամբիան:Ապրելն էժան է նաև հարևան Վրաստանում. վարկանիշում այն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Ադրբեջանը մեկ սանդղակով զիջում է Հայաստանին՝ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Եվրասիական տարածաշրջանից հիսուն ամենաէժան երկրների շարքում են հայտնվել Բելառուսը՝ 27-րդ հորիզոնական, Ղազախստանը՝ 31-րդ, Մոլդովան՝ 19-րդ հորիզոնական:Հիսուն ամենաէժան երկրների շարքում ընդգրկաված են հիմնականում մերձավորարևելյան, հետխորհրդային և ասիական տարածաշրջանների երկրները: