26.11.2024
Վարչապետի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրվե՞լ է. ոստիկանությունը պարզանում է
prev Նախորդ նորություն

Խորհրդարանական պետության անցնելուց հետո ՀՀ-ում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:


Խոսելով պետաան կառուցվածքի մասին նա արձագանքել է այն լուրերին, թե արդյոք Ռուսաստանը շարժվում է դեպի խորհրդարանական երկիր և նշել, որ ոչ: Միևնույն ժամանակ նա ասել է, որ սատարում է խորհրդարանի դերի բարձրացմանը:  


Մատվիենկոյի խոսքով, պետությունը հիմնված է ավանդույթների, պատմության, մշակույթի վրա և «հաշվի չնստել դրա հետ չի կարելի».


«Աշխարհում կան հաջողված խորհրդարանական պետությունների օրինակներ, բայց դրանք այդքան էլ շատ չեն և հաջողված օրինակներ կան այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտները ավելի քան 100 տարեկան են: Մեր գործընկերները Հայաստանում որոշում կայացրեցին անցում կայացնել դեպի կառավարման խորհրդարանական մոդել, բայց, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ հարթ չէ, հեշտ չէ: Ես անկեղծ մաղթում եմ նրանց հաջողություն, որպեսզի իրենց մոտ ամեն ինչ ստացվի»,- ընդգծել է Մատվիենկոն: