Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Նշանակումը կատարվել է հունվարի սկզբին: Միրզոյանը պաշտոնից ազատվել է 2017-ի սեպտեմբերին, երբ ձեւավորվում էր Արցախի նոր կառավարությունը եւ ԱԳ նախարար նշանակվեց Մասիս Մայիլյանը: