4.07.2025
Անձամբ պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Շարմազանով
03.05.2018
Անձամբ պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Շարմազանով

Հանուն Հայաստանի Հանրապետական խմբակցությունը կքվեարկի, որ երկիրն ունենա վարչապետ։ Բայց ինքն անձամբ պատրաստ չէ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երկրին պետք են սկզբունքային գործիչներ։ Ես չեմ փոխել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության մասին իրմ կարծիքը և այդպես էլ քվեարկելու եմ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։ Ես այն անձնավորությունը չեմ, որ պահի տակ փոխեմ դիրքորոշումս»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով, իրենք հնարավորություն են տալու, որ քաղաքական ճգնաժամը չխորանա և Հայաստանն ունենա վարչապետ։ Եվ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա է կարևոր, իսկ մնացածը երկրորդական: Իսկ ահա թե ինչպե՞ս է լինելու քվեարկությունը, մասնավորապես ՀՀԿ-ական ո՞ր հատվածն է կողմ քվեարկելու Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ  դա դեռ քննարկելու հարց է։ Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել սատարել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին, որպեսզի մայիսի 8-ին Հայաստանը ունենա նոր վարչապետ: