Հայկական Գյումրին հայտնվել է ԱՊՀ պատմական քաղաքների լավագույն 10-յակում: Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը կազմել է այն քաղաքների ցանկը, որոնք պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում իրենց հարուստ պատմական և մշակութային ժառանգության շնորհիվ:Վարկանիշը կազմվել է զբոսաշրջային գրասենյակների տվյալների վերլուծության հիման վրա:Գյումրիից բացի ցանկում ընդգրկվել են ղազախական Տուրկեստանը և Տարազը, ուզբեկական Սամարղանդը, Բուխարան և Խիվան, ադրբեջանական Գյանջան, բելառուսական Վիտեբսկը, տաջիկական Հուջանդը և թուրքմենական Մարին:Նշվում է, որ Գյումրին համարվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը: