3.07.2025
Իրավիճակն առաջնագծում կայուն է. ՀՀ-ն ու Արցախը բարձրացնում են ռազմական պատրաստվածությունը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 


«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահի ուղերձում։

Մամուլ. Նախարարությունում ստեղծվում է երրորդ սեռի վարչություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով