10.09.2026
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին
prev Նախորդ նորություն

Իրավիճակն առաջնագծում կայուն է. ՀՀ-ն ու Արցախը բարձրացնում են ռազմական պատրաստվածությունը

Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է:  Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասաց Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:


Հովհաննիսյանի խոսքով, երբ իրավիճակն առաջնագծում կայուն է, հայկական կողմերը ավելի են կենտրոնացնում ուշադրությունը ռազմական պատրաստվածության հարցերի վրա:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները