ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիք, ուստի նա չի մասնակցելու Սահամանդրության օրվան նվիրված Սահմանադրական դատարանի կազմակերպած միջոցառմանը: Հուլիսի 5-ին՝ Սահմանդրության օրը, Փաշինյանը մեկնել է Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդիպելու համար: «Հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ։ Բանն այն է, որ նախկինում այս օրը Հայաստանի ղեկավարները գրեթե միշտ մասնակցել են Սահմանդրության օրվան նվիրված ՍԴ-ի կազմակերպած միջոցառումներին: ՀԺ- տեղեկություններով, այս անգամ եւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է Փաշինյանին հրավիրել Սամանադրության օրվան նվիրված միջոցառմանը, բայց մերժվել է: Սակայն Թովմասյանը տեղեկացրել է ՍԴ աշխատակազմին եւ դատավորներին, որ Փաշինյանը մասնակցելու է այդ միջոցառմանը՝ իբր անձամբ է խոսել վարչապետի հետ եւ ստացել հավաստում նրա մասնակցության վերաբերյալ: Այնուհետեւ ՍԴ աշխատակազմից կապ են հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝ քննարկելու համար վարչապետի մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցեր, սակայն ստացել են մերժում: Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հուլիսի 5-ին Փաշինյանը մեկնում է Սյունիք եւ չի մասնակցելու ՍԴ-ի միջոցառմանը: