Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,- ասել է Հովհաննիսյանը: Հարցին` կա՞ նախնական վարկած, թե ինչն է եղել մահվան պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն. «Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են»: