25.11.2024
ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան
prev Նախորդ նորություն

36 հոգի պետք է բերման ենթարկվեր, ո՞ւր են մյուսները. վարչապետի հարցը փոխոստիկանապետին

Բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, 36 հոգի պետք է բերման ենթարկվեր, ո՞ւր են մյուսները։ Այս հարցը կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջևանում երեկ գիշերը տեղի ունեցած բախումներին:


«Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- հայտարարեց նա:


Վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետի տեղակալն արձագանքեց, որ գիշերն իրականացվել են օպերատիվ գործողություններ, բոլորի հասցեներով գնացել էին խմբեր, որ բերման ենթարկեին այդ անձանց, որոնց ցուցակը ոստիկանությունն ուներ։ «Նրանք, սակայն, բացակայում էին նշված բնակավայրերից։ Այդ թվաքանակից բերման են ենթարկվել 19-ը», - ասաց Վարդան Մովսիսյանը՝ վարչապետի հարցադրմանն ի պատասխան բացառելով, թե նրանք լքել են հանրապետությունը: 


«Բացառում ենք հանրապետությունից դուրս գալու նրանց հնարավորությունը և հիմա միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ»։

Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ  իրավիճակն Իջևանում վերահսկվում է, մայրուղիները բաց են, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ այնտեղ է։