23.12.2024
Հունիսի 8-ին ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ
25.05.2017
Հունիսի 8-ին ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ

Հունիսի 8-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը արտահերթ նիստ է հրավիրելու: Որոշման նախագիծը հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստում: Նիստի օրակագում են՝ Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին նախագիծը; «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը; «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը; «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը; «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը; «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը; «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը; «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ կգումարի նաև մայիսի 30-ին: