13.11.2025
Հայաստանը Ռուսաստանից կստանա նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով. ՊՆ
12.09.2018
Հայաստանը Ռուսաստանից կստանա նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով. ՊՆ

Հայաստանը Ռուսաստանից կստանա նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է»,- հայտարարեց նախարարը: Նրա խոսքով, այս պահին ինքը ոչ իրավասու է, ոչ էլ կարող է բացահայտել, թե ռազմական ինչ տեխնիկա է ձեռք բերվելու այդ վարկային միջոցներով: Ըստ Տոնոյանի՝ այս պահին բանակցությունները շարունակվում են: Ավելի վաղ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռք բերմամբ: Ճշտող հարցին՝ խոսքը նաև դրա մասին է, պաշտպանության նախարարն ասաց, որ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում առաջնահերթություն է: Հիշեցնենք, օգոստոսի կսզբին Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հնարավոր է դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։  ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինություն, ներկայումս պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: